Հնդկաստանում ռեկորդային շոգ եղանակի պատճառով 59 մարդ Է մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 27, 2010 21:55

Այս օրերին ռեկորդային շոգ եղանակ Է հաստատվել Հնդկաստանի մի քանի նահանգներում: Ինչպես այսօր հաղորդել Է հնդկական հեռուստատեսությունը, վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ջերմահարությունից 59 մարդ Է մահացել:

Օդերեւութաբանական դեպարտամենտի տվյալներով՝ օրական ջերմաստիճանն այստեղ ցած չի իջնում ըստ Ցելսիուսի 45-47 աստիճանից, ինչը կարող Է ռեկորդային ցուցանիշ դառնալ վերջին 60 տարվա ընթացքում: Անտանելի շոգից տանջահար են Խարիանի, Փենջաբի, Ռաջաստանի, Մահարաշտրայի, Ութար Փրադեշի, Օրիսայի նահանգների, Դելիի մայրաքաղաքային օկրուգի բնակիչները:

Դիտվել է 2249 անգամ:
Print Friendly

Leave a Reply