Ստեղծվել է ՙHome-Zone՚ փաթեթի նոր` ՙHome-Zone 2՚ տարբերակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2010 20:35

Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կստանան E960 3G Wi-Fi երթուղղիչն ընդամենը 20000 դրամով

27-ը մայիսի, 2010թ., Երևան, Հայաստան – ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընկերությունն այսուհետ առաջարկում է կապի բոլոր միջոցները մեկ սարքում համատեղող ՙHome-Zone՚ փաթեթի նոր` ՙHome-Zone 2՚ տարբերակը:

ՙHome-Zone 2՚ փաթեթի շրջանակներում ինտերնետի առավելագույն արագությունն ամսվա առաջին 10 ԳԲ-ի համար կազմում է 7.2 Մբիթ/վրկ, իսկ այնուհետև` 128 Կբիթ/վրկ: Իսկ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում` E960 3G Wi-Fi երթուղղիչը տրամադրվում է ընդամենը 20000 դրամով: Փաթեթի ամսավճարը կազմում է 16000 դրամ:

Ինտերնետ և ավելին. կապի բոլոր միջոցները մեկ սարքում…

Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply