Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպմանը կարեւորվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 27, 2010 20:24

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության ընթացիկ մանրամասներ եւ հետագա ընդլայնման հարցեր։ Մասնավորապես, կարեւորվել է հանքահումքային արդյունաբերության ոլորտի զարգացումը։ Ընդգծվել է ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի մեծացմանը։
Անդրադարձ է արվել նաեւ հարկային ոլորտում համագործակցության խորացման հարցերին։

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply