Բելգիայում հանդիպել է Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ:

Պաշտոնական, Օրվա լուր | | May 27, 2010 18:23

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին Բելգիայում հանդիպել է Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ:

ՀՀ Նախագահը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը սերտորեն համագործակցելու ԵՄ կառույցների հետ եւ ընդգծել, որ Հայաստանն իր դավանած արժեհամակարգով եւ մղումներով Եվրոպայի անբաժան մասն է կազմում:

Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կարեւորել է նաեւ Հայաստանում տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու տեսանկյունից:

Ողջունելով Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու ԵՄ նախաձեռնությունը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը պատրաստ է ակտիվորեն աշխատել նոր փաստաթղթի նախագծի շուրջ:

Կողմերը խոսել են նաեւ ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին նշելով, որ այն լավ նախադրյալներ կստեղծի հարավկովկասյան տարածաշրջանի եւ ԵՄ միջեւ տարբեր ոլորտներում իրական գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանն այդ նպատակով պատրաստ է արագացնել ԵՄ-ի անդամ երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագրի կնքումը:

Քննարկվել են նաեւ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին եւ տնտեսության ազատականացման այդ գործընթացին ԵՄ հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply