7 օրում կողոպտել են 51 բնակարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 27, 2010 15:04
Այս տարվա մայիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 5 դեպք, բացահայտվել է 3-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 44 դեպք, բացահայտվել է 20-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 9 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 51 դեպք, բացահայտվել է 35-ը:
Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 1 դեպք, որը չի բացահայտվել: Բացահայտվել է նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 80 դեպք, բացահայտվել է 60-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք: Բնակարանային գողության 15 դեպքից բացահայտվել է 5-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք:
Անցած 7 օրերին Հայաստանում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 3 դեպք, բացահայտվել է 1-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 3 դեպք, որոնք չեն բացահայտվել: Բացահայտվել է նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1դեպք: Կողոպուտի 5 դեպքից բացահայտվել է 3-ը:






Facebook
Tweet This
Email This Post
