Փոխվում Է ԱՄՆ մուտքի արտոնագրերի միջնորդավճարի չափը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2010 14:35

2010թ. հունիսի 4-ից սկսած ԱՄՆ մուտքի գործնական ու տուրիստական արտոնագրերի համար նախատեսված 131 ԱՄՆ դոլար միջնորդավճարի չափը փոխվում է` դառնալով 140 ԱՄՆ դոլար: H, L, O, P, Q և R տեսակի արտոնագրերի համար միջնորդավճարը կկազմի 150 ԱՄՆ դոլար, E տեսակի արտոնագրերի համար` 390 ԱՄՆ դոլար և 350 ԱՄՆ դոլար K տեսակի արտոնագրերի համար: Արտոնագրի համար պետք է վճարել հարցազրույցի օրվա դրությամբ գործող միջնորդավճարի ամբողջ գումարը` անկախ այն հանգամանքից, թե վճարումը երբ է կատարվում: Օրինակ` եթե դուք վճարել եք 131 ԱՄՆ դոլար տուրիստական արտոնագրի համար և Ձեր հարցազրույցը լինելու է հունիս 4-ից հետո, ապա հարցազրույցի օրը դուք պետք է 9 ԱՄՆ դոլարի տարբերությունը վճարեք: Տուրիստական, ուսանողական և փոխանակման ծրագրերի արտոնագրերի համար դիմում ներկայացրած անձինք այդ տարբերությունը կարող են հարցազրույցի օրը վճարել դեսպանատանը: Իսկ եթե դուք վճարել եք 131 ԱՄՆ դոլար և դիմել եք H, L, O, P, Q կամ R տեսակի արտոնագրի համար և հարցազրույցի եք գալու հունիսի 4-ից հետո, ապա գրեք հյուպատոսական բաժնին էլ. փոստի consyerevan@state.gov հասցեով և կստանաք անհրաժեշտ հրահանգներ տարբերությունը վճարելու վերաբերյալ:

Միջնորդավճարի բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ գործող օրենսդրության Պետքարտուղարությունը պետք է կարողանա ապահովել հյուպատոսական ծառայությունների ծախսածածկումը գանձված միջնորդավճարների հաշվին: Այս փոփոխություններով միջնորդավճարներն առավել ճշգրիտ կերպով են արտացոլում ծառայությունների իրական արժեքը: Այս կերպ անհատներին, կազմակերպություններին ու առանձին խմբերին ուղղակիորեն առնչվող այս ծառայությունների հետ կապված ծախսերը հոգում են գանձված միջնորդավճարների և ոչ թե հարկատուների միջոցների հաշվին: Պետքարտուղարությունը միջնորդավճարները վերանայել է` հիմնվելով 2009թ. հունիսին ներկայացված ծառայության ինքնարժեքի ուսումնասիրության վրա: Այս ուսումնասիրությունը կատարվել է երկու տարվա հետազոտությունների հիման վրա և հանդիսանում է հյուպատոսական ծառայությունների համար գանձվող միջնորդավճարների վերաբերյալ Պետքարտուղարության կողմից կատարված ամենաամբողջական ու համակողմանի ուսումնասիրությունը: Միջնորդավճարների նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2008թ.:

Արտոնագրի դիմում ներկայացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելեք դեսպանության կայքը, հասցեն` http://armenia.usembassy.gov/ :

Դիտվել է 1993 անգամ:
Print Friendly

Leave a Reply