Օձը խայթել է 14-ամյա աղջկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2010 12:47

Արագածոտնի մարզից երեկ տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.45-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Հակկո գյուղի բնակչուհի, 14-ամյա Կիմա Հասոյանը:

Ըստ բժշկի` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Այրվել է շենքի տանիքը

Նույն օրը, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ շենքում:

Ժամը 20.30-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ փրկարարական  ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.53-ին, մարվել` ժամը 21.29-ին:

Այրվել է շենքի տանիքը` 50 քմ մակերեսով:

Պատնեշի փլուզման վտանգ

Մայիսի 24-ին Արմավիրի մարզից ահազանգ էր ստացվել Ջանֆիդա-Գետաշեն գյուղերի հատվածում Արաքս գետի ափապաշտպան պատնեշի փլուզման սպառնալիքի մասին:

Ընթացիկ երկու օրերի ընթացքում Արմավիրի մարզպետարանի, ՀՀ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որից հետո  Ջանֆիդա գյուղի բնակիչների հետ համատեղ իրականացվել են Ջանֆիդա-Գետաշեն գյուղերի հատվածին մոտենալու ճանապարհային հարթակի հողալցման, ափապաշտ­պան պատնեշի ամրացման եւ գետի հունի մաքրման աշխատանքներ:

Մայիսի 26-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են պատնեշի ամրացման աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել  ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ով տեղում ստեղծելով օպերատիվ շտաբ, ղեկավարել է աշխատանքները: Ժամը 10.05-ին հայտարարվել է տագնապ` Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի հրշեջ մասերի անձնակազմերին:

Դեպքի վայր են մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատն ու ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պատնեշի ամրացման աշխատանքներին մասնակցել են նաև Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի զինծառայողները:

Կիրառվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Ջանֆիդա գյուղի տրամադրած ավտոտեխնիկան:

Աշխատանքները դադարեցվել են ժամը 23.45-ին: Մարզային փրկարարական ջոկատի, մարզպետարանի ներկայացուցիչների եւ գյուղի բնակիչների կողմից գիշերվա ընթացքում իրականացվել է հերթապահություն:

Աշխատանքները վերսկսվել են այսօր  առավոտյան:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply