Երեք մրցանակակիր Ալի Ալիևի ըմբշամարտի հուշամրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 27, 2010 10:38

Մախաչկալայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից երեքը դարձել են մրցանակակիր: Ստուգատեսը մասնակիցների ներկայացուցչական կազմ էր հավաքել: Պատվիրակներ էին ուղարկել տասնհինգ երկրներ: Աչքի ընկնողների համար սահմանված էին դրամական խոշոր պարգևներ, տարբեր նվերներ, այդ թվում նաև երեք ավտոմեքենա: Հայաստանի ներկայացուցիչներից Մուսա Մուրթազալիևը  (74 կգ), պարտվելով միայն եզրափակչում, զբաղեցրեց 2-րդ տեղը:  Գեղամ Բաբախանյանը 55 կգ քաշայինների պայքարում դարձավ 3-րդ մրցանակակիր, Հաջիմուրադ Նուրմահոմեդովը 84 կգ քաշայինների մրցավեճում 3-րդն էր: Ուշագրավ է, որ այս մարզիկը Հայաստանի առաջնությունում ևս  դարձել էր 3-րդ մրցանակակիր: Սակայն մեր թիմի ոչ բոլոր լեգեոնականները լավ հանդես եկան: Մասնավորապես, գերծանրքաշային Ռուսլան Բասիևը բավարարվեց 5-րդ տեղով:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply