ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը սենատորներին կոչ է անում ուշադրությամբ ուսումնասիրել Մ.Բրայզայի դիվանագիտական անցյալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2010 21:10

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը համազգային ակցիա է սկսել եւ ԱՄՆ սենատորներին կոչ է անում ուշադրությամբ ուսումնասիրել Մեթյու Բրայզայի դիվանագիտական անցյալը` կապված այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են Կովկասում, Հարավարեւելյան Եվրոպայում ԱՄՆ շահերն ու ամերիկյան արժեքները:

«Մենք կոչ ենք անում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ ողջ Սենատին ուշադրությամբ զննել Մեթյու Բրայզայի փորձը, նրա պատասխանները Սենատում հաստատման ժամանակ»,- ասել է Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես առաջադրել է Մ.Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում եւ վստահություն հայտնել, որ Բրայզան մեծ օգուտ կբերի իր վարչակազմին: Մ.Բրայզան, ով ներկայումս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնն է զբաղեցնում, եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Դիտվել է 1820 անգամ:
Print Friendly

Leave a Reply