Փնթի աշխատանքի հետևանքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 26, 2010 14:28

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այս մարզձևի  ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Առաջին տեղում աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանի ընտրանին է, ապա հաջորդում են Կանադայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Աշխարհի չեմպիոն Չեխիայի հավաքականը սոսկ 5-րդն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա  նրանք  ոչ մի միավոր չունեն և եզրափակում են աղյուսակը` 49-րդ տեղում են: Պատճառը, դժվար չէ ենթադրել: Ապրիլին Երևանում կայացած աշխարհի առաջնության  (C դիվիզիոն) մրցաշարում մերոնք  երեք հաղթանակ էին տարել և դարձել արծաթե մեդալակիր: Սակայն այդ արդյունքը չեղյալ է հայտարարվել, քանի որ մեր լեգեոնականների փաստաթղթերը  «մաքուր» չեն եղել: Այդ ամենը փնթի աշխատանքի հետևանք է։

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply