Հաղթանակներ սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 26, 2010 14:20

Մոսկվայում շարունակվող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց  հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ։ 3-րդ դիվիզիոնի 7-րդ խմբում ընդգրկված հայ մարզուհիները ներկայումս ունեն 7 միավոր և Շվեյցարիայի թիմի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Կոնգոյի հավաքականը, որն ունի 8 միավոր: Հաղթանակ տարավ նաև  Հայաստանի սեղանի թենիսիստների հավաքականը, որը հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնի 2-րդ խմբում։ Հայաստանի ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ Պակիստանի թիմի նկատմամբ և 5 միավորով գլխավորում է աղյուսակը։

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply