Սահակաշվիլի. Վրաստանը պատրաստ Է հարաբերություններ զարգացնել նոր Ռուսաստանի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 26, 2010 14:17
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով վրացական հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը տեղի Է ունեցել Հավլաբարի շրջանում գտնվող նախագահական նստավայրում, հայտարարել Է, որ Վրաստանը պատրաստ Է հարաբերություններ զարգացնել «արդիականացված Ռուսաստանի հետ»:
«Մենք կսպասենք այն ժամանակաշրջանին, երբ ուժեղ արդիականացված Վրաստանը կդառնա արդիականացված Ռուսաստանի ցանկալի գործընկերը»,-ասել Է Սահակաշվիլին: Սահակաշվիլին նշել Է, որ «մեր ուղին զարգացումն Է, զարգացումը ու դարձյալ զարգացումը, ազատ ինստիտուտների ու ժողովրդավարության ամրապնդումը»:
«Մենք պետք Է շարունակենք մեր ուղեգիծը, եւ վաղ թե ուշ Ռուսաստանը նույնպես արդիականացման ուղի կբռնի: Դա տեղի կունենա անհամեմատ ավելի շուտ, քան շատերին թվում Է»,-ասել Է Վրաստանի նախագահը:






Facebook
Tweet This
Email This Post
