Իտալիայի կառավարությունը հայտարարել Է բյուջեի կրճատման խիստ միջոցառումների մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 26, 2010 13:29
Իտալիայի կառավարությունը հայտարարել Է բյուջեի կրճատման խիստ միջոցառումների մասին: Ինչպես այսօր հաղորդել Է բրիտանական Բի Բի Սի կորպորացիան, Սիլվիո Բեռլուսկոնիի կաբինետի ծրագիրը ենթադրում Է 2011-2012 թվականներին տնտեսել 24 մլրդ եվրո, այդ թվում՝ երեք տարով սառեցնել բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերը եւ առաջիկա տարիներին բյուջետային կազմակերպությունների ազատված հինգ աշխատակիցների փոխարեն աշխատանքի ընդունել միայն մեկին: Տնտեսումը կարող Է վերաբերել նաեւ պետական թոշակներին ու տարածաշրջանային իշխանությունների ծախսային հոդվածներին:
Հայտարարված կրճատումները կկազմեն Իտալիայի ՀՆԱ-ի մոտավորապես 1,6 տոկոսը: Բացի այդ, կառավարությունը մտադիր Է բարելավել հարկերի հավաքելիությունը եւ ծրագրում Է այդ կերպ 2012 թվականին բյուջեի դեֆիցիտը նվազեցնել մինչեւ 3 տոկոս: Նշենք, որ ներկայում Իտալիայի բյուջեի պակասուրդը կազմում Է 5,3 տոկոս:






Facebook
Tweet This
Email This Post
