«Զորակոչը գերակատարված է» Սեյրան Օհանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 26, 2010 13:22
Երկու շաբաթ առաջ մեկնարկած գարնանային զորակոչը, ըստ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, «ոչ միայն կատարված է, այլեւ գերակատարված է»:
«Վերջին տարիներին յուրաքանչյուր զորակոչ քանակային առումով գերկատարում ենք», – հայտարարեց նախարարը հանրապետական հավաքակայանում` վստահեցնելով, որ զորակոչի որակը բարելավվում է. – «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր ծնող արդեն ավելի մեծ պատասխանատվությամբ, հպարտությամբ [են վերաբերում զորակոչին]: Նաեւ շատ-շատ ընտանիքներում նույնիսկ քեֆ են կազմակերպում բանակ գնալուց առաջ, որը որ մեր կողմից ողջունելի է»:
Հանրապետական հավաքակայան այցելած Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը ասաց. – «Պարզեցինք, որ, իրոք, ունենք առաջընթաց: Այսօր մենք խոշոր խնդիրներ չլսեցինք բժիշկների կողմից: Ցավոք սրտի, նշվեց, որ երիտասարդացել են սրտի հիվանդությունները, բայց մենք կուսումնասիրենք, որպեսզի տեսնենք, թե որն է պատճառը, որպեսզի կարողանանք ապագայում կանխարգելել»:






Facebook
Tweet This
Email This Post
