Որդին սպանել է հորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 26, 2010 11:30
Մայիսի 21-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Քոչարի փողոցի 14/3 շենքի մի բնակարանում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ 1959 թ. ծնված Մանվել Մ.-ն կոտրած սեղանի փայտե ոտքով հարվածել է հոր` 1935 թ. ծնված Հրաչ Մկրտչյանի գլխին և պատճառել մահ:
Հ. Մկրտչյանի դիակը տեղափոխվել էր դիահերձարան, իսկ Մանվել Մ.-ն ձերբակալվել:
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Մանվել Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նախաքննությունը, ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, շարունակվում է:






Facebook
Tweet This
Email This Post
