Երկու զոհ ավտոպատահարից մեկ օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2010 11:15

Բեռնատարը շրջվել է

Երեկ ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Կորսական ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` վթարի է ենթարկվել եւ շրջվել «ԿամԱԶ» մակնիշի 51 ԼՕ 113 պետհամարանիշի բեռնատարը, ինչի հետեւանքով վարորդը` Կապանի բնակիչ, 1973 թ. ծնված Սոս Հակոբյանը տեղում մահացել է:

Վարորդի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

Զոհեր ավտոպատահարից

Նույն օրը, ժամը 15.00-ին Ստեփանավանի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ 2121» մակնիշի 77 ՕՍ 440 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել:

Պատահարի հետեւանքով ուղեւոր, Ագարակ գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Կարեն Քոչարյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը` նույն գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Մեսրոպ Քոչարյանը, չի տուժել:

Կ. Քոչարյանի դին փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply