Այս տարի սպանությունների թիվը 6-ով պակաս է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2010 10:57

Այս տարի՝  հունվարի 1-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում,  Հայաստանում  արձանագրվել է սպանության 16 դեպք, բացահայտվել է 14-ը։ Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։

2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 22 դեպքից բացահայտվել է 13-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 4-ը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 1079 դեպք, բացահայտվել է 975-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք։

Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 18 դեպք, բացահայտվել է 17-ը:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բացահայտվել է 5-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 1097 դեպքից բացահայտվել է 976-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 19 դեպք։

Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 25 դեպք, բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply