50 նոր խաղահրապարակ՝ մեկ ամսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2010 10:41

Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ  քննարկվել են  քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք խնդիրներ:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի փողոցներում շարունակվում են նոր կանգառների գծանշման աշխատանքները:  Կանգառների թիվն ավելանալու է բոլոր վարչական շրջաններում: Այդ աշխատանքները կատարելիս հիմնականում հաշվի են առնվում միջկանգառային հեռավորությունները և բնակիչներից ստացված դիմումները:

Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ»  բարեգործական միության   համատեղ ծրագրով  վերջին մեկ ամսում մայրաքաղաքում 50 նոր խաղահրապարակ է տեղադրվել, ևս 23-ը կտեղադրվի առաջիկայում: Աշխատանքներն ավարտվել են 6 վարչական շրջաններում: Քաղաքապետի հանձնարարությամբ, ինչպես հաղորդում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը,  մինչ խաղահրապարակների տեղադրումը վարչական շրջանների կողմից տարածքները բարեկարգվում են:

Մյասնիկյան պողոտայում շարունակվում են նոր ջրագծի տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է, որ գործը քաղաքապետարանի կողմից սահմանված ժամկետներում ավարտելու նկատառումով շինարարությունը կատարվում է շուրջօրյա:

Դիտվել է 2565 անգամ:
Print Friendly

Leave a Reply