Ջրամբարը ամեն պահի կարող է փլուզվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2010 23:25

Մինգեչաուրի ջրամբարի հնարավոր փլուզումից տագնապած քաղաքի բնակչությունը սկսել է արագորեն հեռանալ այնտեղից:  «Բիզիմ յոլ» թերթը գրել է, որ մարդկանց անհանգստանալու եւ շտապելու պատճառը Մինգեչաուրի ջրամբարի ամբողջությամբ լցվելն ու ջրի մակարդակը թույլատրելի սահմանված առավելագույն մակարդակի հասնելն է: «Ջրամբարը լցվել է: Ջուրը սկսել է արտահոսել բետոնե պատնեշների եւ ջրարգելակների վրայով: Ջրամբարը ամեն պահի կարող է փլուզվել:
Ջրամբարի շրջակայքում գտնվող բոլոր բնակատեղիները դատարկվում են», -հայտնել է թերթի աղբյուրը: Մինգեչաուրի ջրամբարի լցվելու մասին լուրը մայիսի 24-ի գիշերը հաստատել է նաեւ «Ազերէներժի» ԲԲԸ նախագահ Էթիբար Փիրվերդիեւը: «Մինգեչաուրի ջրամբարում ջրի մակարդակն անցել է նոմինալ՝ 83 մ սահմանը, ջրամբարի մաքսիմալ սահմանը 85,5 մ է», -ասել է նա՝ նշելով, որ առայժմ այնտեղ ոչ մի խնդիր չկա եւ միջոցներ են ձեռնարկվում ջրի մակարադակը ջրամաբարում իջեցնելու ուղղությամբ: «Մուսավաթ» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Փանահ Հուսեինն էլ «Ենի մուսավաթ»-ին հայտնել է, որ Քուռ գետի ճանապարհին գտնվող «Սարը սու» եւ «Հաջըգաբուլ» լճերը փլուզվելու շեմին են հայտնվել: ««Սարը սու» լճի պատնեշները սկսել են արագորեն փլուզվել:

Սաբիրաբադի, Իմիշլիի եւ Սաաթլըի շրջանների մի քանի գյուղեր կարող են ջրի տակ մնալ: Քուռը «Հաջըգաբուլ»-ում լուրջ սպառնալիքներ է ստեղծել:  Կառավարությունը որոշել է հեղեղումների ջրերն ուղղել «Հաջըգաբուլ» լիճ: Նման դեպքում, լիճն արագորեն կլցվի եւ Մետաքսի ճանապարհի Հաջըգաբուլ-Քյուրդամիր հատվածը կանցնի ջրի տակ», -ասել է Փ.Հուսեինը: Մուսավաթական պատգամավորը պարզել է Սալյանի եւ Սաբիրաբադի բնակիչների միջեւ երեկ տեղի ունեցած արյունալի բախման պատճառը: «Ես պարզել եմ, որ այդ արյունալի բախումը 40 հազար ոչխարների համար է եղել: Ինչ-որ պաշտոնյա Սալյանում մոտ 40 հազար ոչխար է պահում: Երկու շրջանները փրկելու համար ցանկացել են հեղեղումների ջուրն ուղղել դեպի այդ ֆերման: Արդյունքում բախում է տեղի է ունեցել: Կարճ ասած, 40 հազար մարդ մատաղ է արվել 40 հազար ոչխարի», -ասել է մուսավաթական պատգամավորը:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply