ԱՄՆ մամուլը քննադատել է Թուրքիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2010 20:25

«The Washington Post» թերթը քննադատել է Թեհրանի հետ ստորագրված համաձայնագրին միջնորդություն կատարած Թուրքիային: Թուրքիան եւ Բրազիլիան միջնորդել են, որպեսզի Թեհրանը համաձայնագիր ստորագրի իր ցածր հարստացված ուրանը միջուկային վառելիքով Թուրքիայի տարածքում փոխանակելու մասին: Վաշինգտոնն անհամաձայնություն է հայտնել այդ համաձայնագրին` հայտարարելով, որ այն չի կարող իրագործվել, քանի դեռ Իրանը չի հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից ընդհանրապես:

Ինչպես հաղորդում է Ամերիկյան թերթը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում մեկ ժամ է ծախսել, որպեսզի բացատրի վերջինիս, որ Թեհրանի հետ ստորագրված համաձայնագիրը չի ներդաշնակվում Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ ջանքերին: «Թուրքերի համար դա կարող է «Pirus»-յան (մեծ կորուստներով ձեռք բերված) հաղթանակ լինել: Թուրքիան դրանով իրականում փչացնում է հարաբերությունները ԱՄՆ հետ», -մեկնաբանել է ամերիկյան թերթը:

Դիտվել է 1394 անգամ:
Print Friendly

Leave a Reply