Քննարկել են միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ընթացքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 25, 2010 18:00
Ս.թ. մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ պատվիրակության, որը գլխավորում է միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Մայքլ Սթաֆֆորդը և հայկական համապատասխան գործակալութունների և գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների միջև` ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ասպարեզում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննակումներ կատարված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:
Հայաստանի պատվիրակությունը մանրամասն ներկայացրեց գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորություններն ու կատարված աշխատանքը:
Ամերիկյան պատվիրակության ղեկավարը նշեց, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ ներկայացնում է այս ոլորտում կատարած աշխատանքները` նշելով, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում վերոնշյալ ծրագրի իրականացման համար հայկական կողմից տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածությունը:
Մասնավորապես գոհունակությամբ նշվեց ծրագրի իրականացման ուղղությամբ ՀԷԿ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության ապահովման կոմիտեի կողմից կատարված աշխատանքը, ներկայացվեցին նաև առկա խնդիրներն ու անելիքները:
Հանդիպմանը կարևորվեց նաեւ վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:






Facebook
Tweet This
Email This Post
