Nokia-ն եւ Yahoo-ն ռազմավարական դաշինք են կնքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2010 16:17

Ֆինլանդիայի Nokia ընկերությունը եւ Միացյալ Նահանգների Yahoo! ինտերնետ- ընկերությունը հայտարարել են «ռազմավարական դաշինքի» ստեղծման մասին, որի շրջանակներում Nokia-ն Yahoo-ի ինտերնետ-ծառայության միջոցով կտրամադրի նավիգացիոն ծառայություններ, ներառյալ ինտերակտիվ քարտեզներ տեղանքում կողմնորոշման համար: Դրանք ստանալ կարելի կլինի ինչպես համակարգչով, այնպես Էլ ձեռքի հեռախոսով: Իր կողմից Yahoo-ն Nokia-ին կտրամադրի իր սոցիալական կայքերից օգտվելու հնարավորություն, ներառյալ չատրումները, ինչպես նաեւ Էլեկտրոնային փոստի ծառայությունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Yahoo-ն Ինտերնետի՝ ծավալներով երկրորդ որոնողական համակարգն Է՝ վերահսկելով համաշխարհային ցանցի այս սեգմենտի 12,5 տոկոսը:

Դիտվել է 1627 անգամ:
Print Friendly

Leave a Reply