Վերսկսվել է “Վերին Լարս–Կազբեկի” սահմանային մաքսային անցակետով բոլոր տեսակի ավտոմեքենաների, այդ թվում` մեծ տարողունակությամբ բեռնատարների, երթեւեկությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2010 15:55

Վրացական կողմի հետ կայացած քննարկումների արդյունքնում, մայիսի 22-ից վերսկսվել է “Վերին Լարս–Կազբեկի” սահմանային մաքսային անցակետով բոլոր տեսակի ավտոմեքենաների, այդ թվում` մեծ տարողունակությամբ բեռնատարների, երթեւեկությունը:

Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել եւ թույլատրված էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Տեղեկացնենք, որ անցակետը, մարտի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, բաց կլինի ամեն օր` ժամը 06:00-ից մինչև 22:00, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը` ժամը 07:00-ից մինչև 19:00:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply