Կ. Զատուլին. «Ռուս-թուրքական լավ հարաբերոթյունները կարող են լինել հօգուտ Հայաստանի»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 25, 2010 15:51
Ռուս-թուրքական լավ հարաբերոթյունները կարող են լինել հօգուտ Հայաստանի: Երեւանում այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱՊՀ ինստիտուտի ղեկավար, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, որը մասնակցում է «Իրավիճակը Կովկասում եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային կոնֆերանսին: «Մենք ողջունում ենք այն, որ Հայաստանն անցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախնական ուղին` ստորագրելով արձանագրությունները:
Զարգացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ` մենք հույս ունենք, որ այդ երկիրը կսովորի նայել կովկասյան խնդիրներին հանդուրժողականորեն, եւ մտածել հարեւանների մասին ոչ գերիշխողի տեսանկյունից»,- ասաց Կ. Զատուլինը: Նա ռուս-թուրքական հարաբարերությունների զարգացման տեսանկյունից ոչ մի սպառնալիք չի տեսնում Հայաստանի համար, «քանի որ ՀՀ-ն Կովկասում Ռուսաստանի դաշնակիցն է»: «Թուրքիայի հետ հարաբերություններում մենք չենք կարող զոհել հայկական շահերը այլ, հեռու գաղափարների, կամ ավելի գեղեցիկ երեւալու ցանկության համար»,- ընդգծեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը:






Facebook
Tweet This
Email This Post
