Բաղապշ. Աբխազիան այլեւս երբեք չի լինի Վրաստանի կազմում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 25, 2010 15:36

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել Է, որ հանրապետությունն այլեւս երբեք չի լինի Վրաստանի կազմում: Նա ասել Է, որ այն երկրները, որոնք Աբխազիային խորհուրդ են տալիս հաշտ ու համերաշխ ապրել Վրաստանի հետ, շարունակում են ինտենսիվորեն զինել այդ երկիրը:

«Մենք կարող ենք այդ պետության հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել միայն որպես միջազգային իրավունքի երկու իրավահավասար սուբյեկտներ»,-Սուխումում լրագրողներին հայտարարել Է Բաղապշը: Նրա կարծիքով՝ Վրաստանը չի հրաժարվում Աբխազիան եւ Հարավային Օսիան իր պետության կազմ վերադարձնելու ագրեսիվ ծրագրերից: «Դրա մասին Է վկայում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից Վրաստանի իշխանությունների հրաժարվելը»,-հավելել Է Բաղապշը:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply