Բրազիլիան չորս կիթառի հնչյուններով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 25, 2010 15:30

Հայաստան-Բրազիլիա մշակութային համագործակցության շրջանակներում ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացնում են <<Մաոգանի>> կիթառի քառյակի համերգը: <<Մաոգանի>> խումբը ստեղծվել է 1995 թ. առանձնանում է ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանությամբ ու գործիքավորման նոր մոտեցումներով: Երևանյան համերգի ընթացքում խումբը ներկայացնելու է 19-րդ դարից մինչև մեր օրերի բրազիլական երաժշտության համայնապատկերը, choro` բրազիլական գործիքային երաժշտության ամենահայտնի ժանրը: Կհնչեն ճանաչված կոմպոզիտորներ Հեյտոր Վիլա-Լոբոսի ու Հադամես Գնատալիի գործերից, ինչպես նաև արդի բրազիլական ռիթմեր:
Համերգից առաջ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը քառյակի անդամները հանդիպեցին լրագրողների հետ: Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ -ում Բրազիլիայի դեսպանության մշակութային կցորդ Ֆլորիանո Ռեգիսը, ով անդրադարձավ 2010 թ. ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացվելիք այլ նախագծերին ևս` դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարակեսի համերգներին, բրազիլական ֆիլմերի ցուցադրությանը, ինչպես նաև <<Ոսկե Ծիրան>> ի շրջանակներում բրազիլահայ ռեժիսոր Լեոն Կակաֆի /ժյուրիի անդամ/մասնակցությանը: Բրազիլացի կինոգործիչները կմասնակցեն նաև <<Ռեանիմանիա>> միջազգային կինոփառատոնին:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply