Քարամյաններից մեկն ավելորդ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 25, 2010 15:17

Արման և Արտավազդ  Քարամյան եղբայրները միշտ էլ նախընտրում են, որ նույն ակումբի պատիվը պաշտպանեն: Սակայն նրանց ներկայիս թիմի` Ռումինիայի    «Ստյաուայի» սեփականատեր Ջիջի Բեկալին ցանկանում է, որ միայն Արտավազդը մնա ակումբում: Դա տարօրինակ է, քանի որ Արմանն այս տարի հաջող է խաղացել  Բաւխարեստի թիմի կազմում և 5 գնդակ է խփել մրցակիցների դարպասը: Ընդ որում, հարցը կտրուկ է դրված, և եթե Արտավազդը չհամաձայնի եղբոր բացակայությամբ խաղալ, նա ևս ստիպված է լինելու հեռանալ:Բեկալին անթաքույց նշել է, որ իրեն  հետաքրքրում է միայն Արտավազդը և ոչ նրա եղբայրը: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի երկվորյակ եղբայրների հետագա ճակատագիրը: Բանն այն է,  որ նրանք ցանկանում են Ռումինիայի քաղաքացիություն ստանալ և աշխատել այդ երկրում:

Դիտվել է 1491 անգամ:
Print Friendly

Leave a Reply