Այդպես էլ հրաշք չկատարվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 25, 2010 14:18

Մոսկվայում կազմակերպված պատանի աթլետների միջազգային մրցաշարը վարկանիշային էր օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի համար: Սակայն առաջադրանքը բարդ էր և այդ ստուգատեսի ուղեգրերի էին արժանանալու միայն տարբեր մրցաձևերի հաղթողները: Այդպիսի պայմաններում Հայաստանի ներկայացուցիչները քիչ հավակնություններ ունեին առաջադրանքը կատարելու: Եվ հաշք տեղի չունեցավ: Աղջիկների 100 մ վազքում նախնական փուլում  Դիանա Խուբեսերյանն 12, 94 վրկ արդյունքով  գրավեց վերջին` 6-րդ տեղը և այլևս չշարունակեց պայքարը: 1000 մ վազքում Լիլիթ Հարությունյանը 18 մասնակիցների մեջ նույնպես զբաղեցրեց վերջին հորիզոնականը` ցույց տալով 3. 01, 95  ժամանակ: Հեռացատկորդ Նորիկ Հարությունյանը  գրավեց 11-րդ տեղը`  6 մ 66 սմ: Իսկ Սամվել Գրիգորյանը 400 մ վազքի նախնական  մեկնարկում  6-րդը հատեց վերջնագիծը` 50, 55 վրկ և դուրս չեկավ խմբից:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply