Փոփոխակի հաջողություններով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 25, 2010 14:11

Մոսկվայում շարունակվող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում փոփոխակի հաջողություններով են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները: Շվեյցարուհիներից առաջին տուրում կրած պարտությունից հետո (0:3), Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Արգենտինայի ներկայացուցիչների նկատմամբ։  Տղամարդկանց պայքարում Հայաստանի ընտրանին ընդգրկված է 4-րդ դիվիզիոնի 7-րդ խմբում։ Առաջին տուրում Գանզի կղզիների հավաքականին հաղթելուց հետո (3:0), մերոնք նույն հաշվով զիջեցին Բահրեյնի ընտրանուն։

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply