Որոշվել է անփոփոխ թողնել խմելաջրի մատակարարման գործող սակագինը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2010 14:09

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը: Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի կողմից «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին տրամադրվելիք սուբսիդավորումը` հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել սպառողներին խմելու ջրի մատակարարման գործող գումարային սակագինը` 181 դրամ 1խմ դիմաց (ներառյալ` ավելացված արժեքի հարկը): Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2010 թվականի հուլիսի 8-ից:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply