Ֆինանսական լուրջ խնդիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 25, 2010 14:05
Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան և Ռուսաստանի բասկետբոլային սուպերլիգան պաշտոնապես Երևանի «Հատիս» կանանց թիմին հրավիրել են մասնակցելու Ռուսաստանի 2010-11-ի բաց առաջնությանը: Հայկական թիմի ներկայացուցիչները ցանկություն ունեն խաղալու ստուգատեսում, որում ռուսական ակումբներից բացի, հնարավոր է հանդես գան նաև ուկրաինական, լիտվական, լատվիական և լեհական թիմեր։Առաջնությունը նախատեսված է սկսել հոկտեմբերին և ավարտել մայիսին: Սակայն միայն մերոնց մասնակցելու ցանկությունը քիչ է: Դրա համար ֆինանսական մեծ ծախսեր կպահանջվեն, որը լուծելու լուրջ խնդիր կառաջանա:






Facebook
Tweet This
Email This Post
