Վրաստանի մի քանի տարածաշրջաններում արտակարգ դրություն Է հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2010 13:46

Հեղեղումների պատճառով Վրաստանի մի քանի տարածաշրջաններում արտակարգ դրություն Է հայտարարվել: Մասնավորապես, երկուշաբթի արտակարգ դրություն Է սահմանվել Աբաշա քաղաքում, որը գտնվում Է Վրաստանի արեւմտյան շրջանում:

Զանա եւ Աբաշիսցկալի գետերի վարարման հետեւանքով խորտակվել Է տեղի բնակիչների 50 տուն: Փրկարարները տարհանել են բնակչությանը, որը գիշերն անցկացրել Է տեղի դպրոցում: Ջրհեղեղի հետեւանքով ոչնչացել են ցանքատարածությունները, ընտանի կենդանիները, մթերքի պաշարները: Տարածաշրջանի իշխանությունները օգնություն են խնդրում Վրաստանի կառավարությունից, քանի որ չեն կարողանա տուժածների վնասը փոխհատուցել տեղական բյուջեի հաշվին: Վրաստանի արեւմուտքում շարունակում Է մոլեգնել տարերքը: Նախօրյակին ջրհեղեղի պատճառով չի հաջողվել բացել Քութայիսի վերականգնված մարզադաշտը:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply