Տեղի կունենա Միջին Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների ԿԲ կառավարիչների ակումբի նիստ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 25, 2010 13:05
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 26-29-ը մեկնելու է Ալմաթի՝ Միջին Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 23-րդ նիստին մասնակցելու համար:
Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Տարածաշրջանային ֆինանսական համագործակցության հզորացումը տարածաշրջանային ֆինանսական կայունություն և բարգավաճում ապահովելու նպատակով», «Դրամավարկային և փոխարժեքային ռեժիմները ճնշման ներքո» և «Ղազախստանի բանկային համակարգը և Ղազախստանի ազգային բանկի քաղաքականությունը հետճգնաժամային ժամանակահատվածում» թեմաները:
Նիստին ելույթ են ունենալու Չինաստանի ժողովրդական բանկի նախագահ Ժու Քսիաչուանը, անկախ խորհրդատու, Արգենտինայի կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Բլեհերը և Ղազախստանի ազգային բանկի նախագահ Գրիգորի Մարչենկոն: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:






Facebook
Tweet This
Email This Post
