Կարինե Ղազինյանը մասնակցել է ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2010 11:15
Երեկ լեհական Սոպոտ քաղաքում կայացավ ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպումը նվիրված էր Արեւելյան գործընկերության շրջանակներում առ այսօր կատարված աշխատանքների ամփոփմանը, մասնակից երկրների ակնկալիքներին, ինչպես նաեւ ապագա ծրագրերի հստակեցմանը:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը` ներկայացնելով ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինպես նաեւ վիզային ռեժիմի աստիճանական ազատականացման կարեւորությունը մասնակից երկրների համար: ԱԳ փոխնախարարը ընդգծեց, որ շոշափելի արդյունքների դրական ազդեցություն կունենան հասարակության լայն շրջանում:
Հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարարը նաեւ հանդիպում ունեցավ Լեհաստանի ԱԳ պետքարտուղար Հենրիկ Լիտվինի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձան Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու` Հայաստան ծրագրված այցին, ինչպես նաեւ համաձայնություն ձեռք բերեցին արագացնել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները: Կարճատեւ աշխատանքային զրույց տեղի ունեցավ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply