Ավտովթար, հրդեհ և պատահար գործարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 25, 2010 11:08

Զոհեր ավտոպատահարից

Մայիսի 24-ին, ժամը 07.10-ին Արագածոտնի մարզից տեղեկություն էր ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրում` Մաստարա գյուղի մոտ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ՏՏ 119 եւ «ԱԶ-3110» մակնիշի 55 ՕԼ 100 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Պարզվել են վթարից զոհերի եւ տուժածների ինքնությունները:

Պատահարի հետեւանքով «ԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` յումրիի բնակչուհի, 1959 թ. ծնված Վեներա Սահակյանը եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արթուր Ղազարյանը տեղում մահացել են, իսկ «ԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` յումրիի բնակիչ, 1954 թ. ծնված Վահան Սահակյանը, ուղեւորներ` 1978 թ. ծնված Մարիամ եւ 1985 թ. ծնված Տաթեւ Սահակյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ` 1990 թ. ծնված Նարեկ Թադեւոսյանը, 1976 թ. ծնված Ջանիկ Թորոսյանը, 1988 թ. ծնված եւորգ Օհանջանյանը եւ 1989 թ. ծնված Արծվիկ Աբրահամյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են յումրիի յուլբենկյանի անվան հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բնութագրվում է միջին ծանրության:

Պատահար քարի արտադրամասում

Նույն օրը, ժամը 08.00-ին Արմավիրի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Փարաքար գյուղի Հաղթանակ թաղամասում գտնվող քարի արտադրամասում «ՄԱԶ-5334» մակնիշի 07 ՕԼ 294 պետհամարանիշի ավտոկռունկը սահել է ամբարձչից եւ սեղմել վարորդ, Երեւանի Շերամի 27/23 հասցեի բնակիչ, 1972 թ. ծնված Մնացական եւորգյանին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է:

Հրդեհ ավտոմեքենայում

Նույն օրը Արմավիրի մարզային ոստիկանությունից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն` ժամը 09.30-ի սահմաններում Երասխահուն գյուղում այրվել է «ԱԶ-53» մակնիշի 19 ՏՍ 884 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան, ինչի հետեւանքով նույն գյուղի բնակիչներ` 1977 թ. ծնված Սվետլանա Խուդոյանը, 1970 թ. ծնված Միշա եւ 1998 թ. ծնված Իշխան Մստոյանները ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ եւ տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի այրվածքների կենտրոն:

Ըստ բժիշկների` Ս. Խուդոյանի եւ Ի. Մստոյանի վիճակը գնահատվում է ծանր, Մ. Մստոյանի վիճակը` միջին ծանրության:

Այրվել են տանիքներ

Նույն օրը, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ավան համայնքի Նարեկացի թաղամասի թիվ 43 շենքի բակում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.32-ին, մարվել` 19.43-ին:

Արվել են Ց. Պետրոսյանին եւ Կ. Առուշանյանին պատկանող ավտոտնակների տանիքները` 60 քմ ընդհանուր մակերեսով:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply