Եգիպտոսում հայտնաբերվել են 60 անձեռնմխելի մնացած դամբարաններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 24, 2010 20:50

Ֆայումի օազիսի շրջանում՝ հարյուր կիլոմետր Կահիրեից դեպի հարավ, հնագետները գտել են 57 դամբարաններ: Դրանց մեծ մասում գտնվում են մումիաներով փայտե նկարազարդված սարկոֆագներ: Ինչպես հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս հայտնագործությունը կարող Է նոր լույս սփռել հին եգիպտացիների հավատալիքների վրա: Եգիպտոսի Հնությունների գործերի բարձրագույն խորհրդի ղեկավար Զախի Խավասի խոսքով, մումիայով ամենահին սարկոֆագը թվագրվում Է մեր թվագրությունից առաջ մոտավորապես 2750 թվականով:

Եվս 12 դամբարան պատկանում Է 18-րդ գահատոհմի դարաշրջանին, որը Եգիպտոսում կառավարել Է մեր թվագրությունից առաջ երկրորդ հազարամյակում՝ մեր թվագրությունից առաջ XVIII – XVI դարերում: Թութանհամոնը եղել Է այս գահատոհմի վերջին ներկայացուցիչը: Զախի Խավասը հայտարարում Է, որ մումիաները փաթաթված են գործվածքով, որը զարդարված Է Մեռյալների գրքի (եգիպտական հիմների եւ կրոնական տեքստերի ժողովածու, որը դրվում Է դամաբարանում՝ ննջեցյալին օգնելու համար հաղթահարելու անդրշիրիմյան աշխարհի վտանգները եւ բարօրություն ձեռք բերելու մահվանից հետո) կրոնական տեքստերով եւ հին եգիպտական աստվածությունների պատկերների տեսարաններով: 2009 թվականին Էլ Ֆայումում արդեն հայտնաբերվել են 53 քարե դամբարաններ, որոնք վերաբերում են Հին Եգիպտոսի պատմության տարբեր ժամականաշրջաններին:

Դիտվել է 1999 անգամ:
Print Friendly

Leave a Reply