Բրազիլացիները` մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 29, 2009 16:01
lusio

Լուսիո

Համադաշնությունների գավաթի մրցաշարում Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը դարձավ չեմպիոն` եզրափակչում 3:2 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ ներկայացուցիչների նկատմամբ:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված մրցաշարի 1-ին խաղակեսից հետո ամերիկացիներն առջևում էին 2:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում բրազիլացիները երեք գնդակ խփեցին մրցակցի դարպասը:
Երկու անգամ աչքի ընկավ Լուիս Ֆաբիանոն, իսկ հաղթական գոլի հեղինակը դարձավ Բրազիլիայի հավաքականի ավագ Լուսիոն: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց բրազիլացի Կական: Լավագույնների եռյակում են նաև նրա թիմակից Ֆաբիանոն և ԱՄՆ հավաքականի խաղացող Քլինտ Դեմսին:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply