Հայերն արժանացան 3 ոսկի, 2 արծաթի մեդալի

ՍՊՈՐՏ | | June 29, 2009 16:00

Հունիսի 22-28-ը Մադրիդում տեղի ունեցած քիկբոքսինգի աշխարհի մեծահասակների և երիտասարդների առաջնությանը Հայաստանը ներկայացնող բոլոր մարզիկները մեդալներով են վերադարձել:

Մեծահասակների առաջնությունում չեմպիոններ են դարձել Դավիթ Եղինյանը (60 կգ) և Գարիկ Ծատուրյանը (57 կգ):

Պարտություններ կրելով միայն եզրափակչում` արծաթե մեդալների են արժանացել Լևոն Սարգսյանը (53 կգ) և Մելսիկ Բաղդասարյանը (57 կգ):

Երիտասարդների մրցաշարում Հրանտ Հայրապետյանը (53 կգ), հաղթանակներ տանելով բոլոր մրցակիցների նկատմամբ, հռչակվել է չեմպիոն:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply