Հայ ձյուդոյիստներն անհաջող ելույթներ ունեցան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 29, 2009 15:59

Սլովենիայի Կոպեր քաղաքում ավարտվեց ձյուդոյի կադետների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի ներկայացուցիչներից միայն 60 կգ քաշային Դավիթ Ղազարյանին հաջողվեց դառնալ մրցանակակիր:

Իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան և պարտություններ կրեցին Գարիկ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Նիկողոսյանը (55 կգ), Հայկ Ալեքսանյանը (66 կգ), Մհեր Հայրապետյանը (73 կգ) և միակ կին ներկայացուցիչը` Երջանիկ Կարապետյանը (48 կգ):

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply