Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 24, 2010 16:19

Ս.թ. մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Ալեքսի Գովչյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել սփյուռքահայ կազմակերպությունների գործունեությունը:

Ալեքսի Գովչյանը հավաստիացրել է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Սփյուռքի հայկական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում` նշելով, որ այսուհետ Եվրոպայի հայկական կազմակերպությունները ավելի ակտիվ աջակցություն կցուցաբերեն ՀՀ պաշտպանական խնդիրների լուծմանը:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply