Ասիական շուկաներն անկում են ապրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2009 15:54

APTOPIX Wall Street Fed Interest RatesԹեև եվրոպական շուկաներում որոշակի դրական միտումներ են գրանցվում, ասիականներում երկուշաբթի անկում է տեղի ունեցել: Ճապոնական արժեթղթերն էժանացել են այն բանից հետո, երբ երկրի երկրորդ խոշորագույն բանկը հայտարարել է, որ բաժնետոմսերի նոր խմբաքանակ է պատրաստվում շուկա հանել:

Միևնույն ժամանակ նույն շուկաներում ԱՄՆ դոլարն աճ է արձանագրել, երբ Չինաստանի Կենտրոնական բանկի կառավարիչը հայտարարել է, որ Չինաստանը տարադրամի պետական պահուստի հետ կապված իր քաղաքականության մեջ անսպասելի փոփոխություններ մոտակա ժամանակ չի նախատեսում:

AP գործակալություն
Լուսանկարը` Reuters

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply