Արցախում ընտրությունները անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան:
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2010 15:17
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամուլի խոսնակ Սերգեյ Բարսեղյանը տեղեկացնում է, որ Արցախի Ազգային Ժողովի ընտրություններում որպես դիտորդ Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրատիշեկ Միկլոշկոի և Եվոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի դիտորդական առեքելության ընթացքում ընտրությունները անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան:
Աշոտ Գրիգորյանը և Ֆրատիշեկ Միկլոշկոն, որպես պաշտոնական դիտորդներ եկել են նախնական համաձայնության, որ Եվրոպայում ստեղծեն Եվրոպական միության Հարավային Կովկասի և Արցախի համար ռազմավարական կենտրոն և ամենաբարձր մակարդակի վրա կազմակերպեն Արցախի անկախության ճանաչման գործընթացը:
Ս/թ մայիսի 25-ին ժամը 11-ին Հայելի մամուլի ակումբում տեղի կունենա Աշոտ Գրիգորյանի և Ֆրատիշեկ Միկլոշկոի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացնեեն.
1. Արցախի ԱԺ ընտրության արդյունքները
2. իրենց պաշտոնական պատասխանները ադրբեջանական մամուլում զետեղված այն հայտարարությունների դեմ, որ նրանց դիտորդական առաքելությունը անօրինական է: Նախապես հայտնենք, որ պարոն Միկլոշկոն Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր է և իրավասու է կատարել դիտորդական առաքելություն ԼՂՀ-ում:
3. Ս/թ մայիսի 9-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ՙSALZBURG GLOBAL SEMINAR՚ հեղինակավոր կազմակերպության կողմից կազմակերպված ՙԹուրքիան ի’նչ՚, ՙԵվրոպան ի’նչ՚ խորագրով սեմինարում Եվոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի ելույթի արդյունքները:
Եվոպայի հայկական միությունների ֆորումի մալո քարտուղար






Facebook
Tweet This
Email This Post
