ԼՂՀ ԱԺ ընտրություններում, ըստ նախնական տվյալների, առջեւում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2010 14:59

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին, այսօր` ժամը 11.00-ի դրությամբ, մասնակցել է 67հազար 462 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 70 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են առանց խոչընդոտների եւ դիմում- բողոքների:

Նախնական տվյալների համաձայն` 45-47 տոկոսով առջեւում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Շուրջ 30 տոկոս ձայն է հավաքել գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 20-22 տոկոս` ՀՅԴ -ն: Վեց տոկոսը չի հաղթահարել Արցախի Կոմունիստական կուսակցությունը:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply