Ո’չ մարմնավաճառությանը` կոմունիստական կարգերի հաստատման 60-ամյակի կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2009 15:53

226Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում մարմնավաճառության դեմ պայքարի սկիզբը: Այդ նախաձեռնությունն իրականացվելու է Չինաստանում կոմունիստական ռեժիմի հաստատման 60-ամյակին նվիրված տոնակատարությունների նախապատրաստման շրջանակներում, որոնք նախատեսված են այս տարվա հոկտեմբերի 1-ին:

Չինական ոստիկանությունը տարեկան միջինը 140 հազար մարմնավաճառության դեպք է կանխում` ձերբակալելով սեքս ինդուստրիայի մեջ ներգրավված մինչև 250 հազար մարդ:

Նման լայնածավալ գործողություններ Չինաստանի իշխանությունները սովորաբար նախաձեռնում են խոշոր միջոցառումների նախօրեին, ինչպիսին, օրինակ, 2008-ին Պեկինում անցկացված ամառային Օլիմպիադան էր:

AFP գործակալություն
Լուսանկարը` AFP

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply