Երիտասարդ ըմբիշները կվիճարկեն Լևոն Ջուլֆալակյանի սահմանած մրցանակները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | մայիսի 24, 2010 14:35
Մայիսի 28-30-ին Երևանի «Դինամո» մարզասրահում կանցկացվի օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի մրցանակների խաղարկության հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականները: Հայաստանից կարողությունները կփորձի երեք տասնյակ մարզիկ:
Դիտվել է 1497 անգամ:





Facebook
Tweet This