Չեխիայի հոկեյիստները` աշխարհի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 24, 2010 14:09

Գերմանիայում ավարտված տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում չեմպիոն է դարձել Չեխիայի ընտրանին: Այդ երկրի ներկայացուցիչները եզրափակչում 2:1 հաշվով առավելության են հասելը Ռուսաստանի հավաքականի նկատմամբ: Հիշեցնենք, որ Չեխոսլովակիայի տրոհումից հետո, սա Չեխիայի հավաքականի 6-րդ հաղթանակն է աշխարհի առաջնություններում: Նախկինում չեխ հոկեյիստներին հաջողությունն ուղեկից էր եղել 1996-ին, 1999-ին, 2000-ին, 2001-ին, 2005-ին:

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply