Պարտություն և հաղթանակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 24, 2010 13:51

Մոսկվայում մեկնարկած սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզուհիները պարտվեցին, իսկ մարզիկներն առաջին հաղթանակը տարան:  3-րդ դիվիզիոնի 2-րդ խմբում ընդգրկված Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց խմբում ամենուժեղը համարվող Շվեյցարիայի թիմին` 0:3 հաշվով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնի 7-րդ խմբում, 3:0 հաշվով առավելության հասավ Գարնզի կղզիների հավաքականի նկատմամբ:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply