Պտղավան գյուղում բացվեց Մետաքսի ճանապարհին տեղադրված ՙԲարի գալուստ՚ տաղավարը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 24, 2010 13:55

21-ը մայիսի, 2010թ., Երևան, Հայաստան – ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է Վրաստանի սահմանի մոտ գտնվող Պտղավան գյուղում տեղադրված ՙԲարի գալուստ՚ տաղավարի բացման մասին:

Պտղավանցիների համար կարևոր է զբոսաշրջության ծրագրերի շրջանակներում հաղորդակցվելու և միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրանք ներկայացնելու հանգամանքը: Հանդիսավորությամբ բացված տաղավարում ցուցադրվեցին Պտղավանի բնակիչների և Նոյեմբերյանի հաշմանդամ երեխաների զարգացման կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներն ու հուշանվերները:

Շատերը կարծում են, թե գոյություն ունի Հայաստանի Մետաքսի ճանապարհի միայն մեկ ուղի: Իրականում, սակայն, ժամանակին Արևելքն Արևմուտքին է կապվել բազմաթիվ ճանապարհներով, որոնց մեծ մասն անցել է ցամաքով, իսկ մյուս մասը` ծովով: Այդ ճանապարհը հարավը միացրել է հյուսիսին, արևելքն արևմուտքին` հազարավոր տարիներ ի վեր առևտրականներին ընձեռելով ազատ ճանապարհորդելու հնարավորություն: Մետաքսի ճանապարհի ուղղությունները փոփոխվել են ըստ տարվա եղանակների, իսկ ճանապարհներն անցել գետերի հովիտներով և լճերի ափերով: Հայաստանի Մետաքսի ճանապարհն իրենից ներկայացրել է ամբողջ երկրով անցնող բազմաթիվ ուղիների ցանց: ԱՄԱՓ-ի կողմից նշված ուղին Իրանը կապում է Վրաստանի հետ:

Նախագծի նպատակն է Հայաստանի Մետաքսի ճանապարհին տեղադրել անհրաժեշտ հարմարություններով ապահովված հանգստի կանգառներ, որտեղ կներկայացվեն տեղացիների ձեռքի աշխատանքներն ու ապրանքները, և կառաջարկվեն տարբեր ծառայություններ: Ծրագրում ընդգրկված համայնքները հանգստի կանգառներում կազմակերպվող տեղական ապրանքների վաճառքից կստանան կայուն եկամուտ, և կհմտանան զբոսաշրջության միջազգային չափանիշներին համապատասխանող ապրանքներ արտադրելու, փաթեթավորելու և դրանք գովազդելու գործում: Այս ամենը նրանց կոգեշնչի ու կմղի Մետաքսի ճանապարհի ծրագրից դուրս` եկամտի այլ աղբյուրներ որոնելուն, որոնք ևս կներկայացնեն տվյալ համայնքին բնորոշ տաղանդն ու հմտությունները և հնարավորինս կկանխեն Հայաստանի գյուղական համայնքներից ու սոցիալապես անապահով բնակավայրերից հմուտ աշխատուժի և տաղանդի արտագաղթը:

Սա ՙՀայկական հուշարձանների ճանաչման ծրագրի՚ 2010թ. երկրորդ շնորհանդեսն է, որով սկիզբ է դրվում մշակույթի և զբոսաշրջության միջոցով գյուղական համայնքների զարգացումը խթանելու ծրագրին: Ընդամենը երկու տարվա ընթացքում Հայաստանի 49 հուշարձանների տարածքում տեղադրվել է շուրջ 320 վահանակ: Այս տարի նախատեսվում է 46 հուշարձանների տարածքում տեղադրել ևս 142-ը` այդ թվում Բրայլյան այբուբենով 20 վահանակ: Հիշեցնենք, որ անցյալ տարի բրալյան վահանակ է տեղեդրվել 14 հնավայրում: Ի դեպ, Հայաստանում առաջին անգամ կիրականացվեն նաև ՙԱուդիոտուր՚ և ՙՈրդեգրիր հուշարձան՚ ծրագրերը:

Հերթական նախաձեռնությունը դարձյալ կյանքի կոչվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր:

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply