Ռազմական հեղաշրջում Հոնդուրասում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2009 15:51

135Հունիսի 28-ին Հոնդուրասի զինված ուժերի ստորաբաժանումները ձերբակալել են երկրի նախագահ Մանուել Սելայային և ինքնաթիռով տարհանել հարևան Կոստա Ռիկա: Երկրում այդ օրը նախատեսված էր սահմանադրական հանրաքվեի անցկացում, որը, սակայն, ստեղծված իրավիճակի պայմաններում չեղյալ է համարվել: Հանրաքվեով «գահընկեց» արված նախագահը մտադիր էր ստանալ երկրի բնակչության աջակցությունը` երկրորդ ժամկետով առաջադրվելու համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններին, որին Հոնդուրասի զինվորական ղեկավարությունը դեմ էր:

Երկրի Գերագույն դատարանն արդեն հանդես է եկել` ի աջակցություն հեղաշրջումը կազմակերպողների` նշելով, որ վերջիններս փորձել են «պաշտպանել սահմանադրական կարգը»: Այնուհետ Հոնդուրասի խորհրդարանը քվեարկել է Սելայայի հրաժարականի օգտին և նախագահի պաշտոնակատար նշանակել Կոնգրեսի խոսնակ Ռոբերտո Միչելետտիին:

Հեղաշրջման դատապարտմամբ արդեն հանդես են եկել ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Բոլիվիան, Էկվադորը, Արգենտինան և Կուբան: Իսկ Սելայայի կողմնակիցները` մոտ 2000 հոգի, Տեգուսիգալպայի կենտրոնում երկուշաբթի բարիկադներ են կառուցել, փակել են մայրաքաղաքի` դեպի նախագահական նստավայր տանող ճանապարհները: Այս պահին ոստիկանության և ցուցարարների միջև բախումների մասին տեղեկություններ չկան:

AFP, Reuters գործակալություններ
Լուսանկարը` AFP

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply