Մահացել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 24, 2010 13:28

Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունից փառքով տուն վերադարձող մեր երկրի ներկայացուցիչներին  «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելիս հանկարծամահ է եղել ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը: Գյումրեցի մասնագետը 51 տարեկան է: Մխիթարյանը նախկինում եղել է ծանրորդ, ապա զբաղվել է մարզչական աշխատանքով, իսկ 2006-ից գլխավորում է այս մարզաձևի Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Նրա ղեկավարությամբ մեր ծանրորդները ծանրակշիռ հաջողությունների են հասել օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում:

Դիտվել է 2317 անգամ:
Print Friendly

Leave a Reply